7071 դիտում
14:54 31-05-2020
Միքայել Մինասյանի հրապարակած փաստերը ենթակա են անհապաղ ստուգման․ պետք է հարուցվի քրգործ, վարչապետը՝ հրաժարական տա․ Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստերին։
«Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստերը ենթակա են անհապաղ ստուգման իրավապահ մարմինների կողմից: Իմ կարծիքով ակնհայտ է, որ օբյեկտիվ մոտեցման դեպքում, պետք է հարուցվի քրեական գործ, որի օրինական քննությունը ապահովելու և երաշխավորելու համար վարչապետը պետք է հրաժարական տա, իշխող ուժը պետք է ընտրի այլ վարչապետ՝ մինչև քննության ավարտը: Եթե քննությունը հերքի փաստերը, կասկածի տակ հայտնված անձը կարող է վերադառնալ իր աշխատանքին:
Բայց դե փաստ է, որ մենք չունենք ոչ նման իրավապահ համակարգ, ոչ քննության անկախությունը երաշխավորող մեխանիզմներ, ոչ էլ նման մարդիկ, որ իրենց պաշտոնը ավելի ցածր կգնահատեն, քան երկրի հեղինակությունը: Միակ մեխանիզմը, որը միգուցե կարող էր աշխատել, դա ԱԺ կողմից քննիչ հանձնաժողովի ստեղծումն է, բայց, իմ կարծիքով, մենք չունենք նաև այդ աստիճան քաջ ընդդիմություն:
Այսինքն՝ բոլոր խոսքերը «Նոր Հայաստանի» մասին պարզապես մեծագույն սուտ են և պողոսների զանգվածին մանիպուլացնելու տեխնոլոգիա: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր ստեղծելու փոխարեն մենք սրընթաց անկման եղանակով հասանք աֆրիկյան անհույս պետությունների մակարդակին: Պետություններ, որոնք ծիծաղի առարկա են միջազգային ասպարեզում, որոնց սուվերենությունը և կարծիքը ամենաչնչին հարցերով որևէ մեկին չի հետաքրքրում:
Սա դառը իրականություն է, որի պատասխանատում Հայաստանի ընտրողների զգալի հատվածն է, որը իր ձեռքով (!) սկիզբ դրեց մեր իսկ պետականության կործանմանը: Ցանկացած նորմալ և հայրենասեր մարդ հասկանում է, որ եկել է պետությունը փրկելու՝ ներքին Սարդարապատի պահը: Ըստ այդմ, անհրաժեշտ է ներքին հստակ քաղաքական օրակարգ, որը կլինի հստակ գործողությունների պլան՝ սահմանադրական ճանապարհով այս ճգնաժամից դուրս գալու համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4407 դիտում
13:50 31-08-2021
Ադրբեջանի ՊՆ-ն երեկ պաշտոնական հայտարարությամբ փորձել է հերքել ՀՀ ՄԻՊ-ի հրապարակած անհերքելի փաստերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
559 դիտում
22:26 30-04-2024
Շրջակա միջավայրի նախարարությունում մասնագիտական հանդիպում-քննարկում է անցկացվել
520 դիտում
22:12 30-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է