211652_close_icon
views-count1770 դիտում article-date 12:59 14-11-2020

Վրաստանում նոյեմբերի 21-ին տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ նոյեմբերի 21-ին տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, այս մասին ճեպազրույցի ընթացքոմ հայտնել է ԿԸՀ փոխնախագահ Գեորգի Շարաբիդզեն, գրում է [url=https://www.interpressnews.ge/ru/article/128071-tsik-vtoroi-tur-parlamentskikh-vyborov-v-gruzii-proidet-21-noiabria]interpressnews.ge[/url] կայքը: «Ընտրական վարչությունը լսել է բոլոր մարմիններին, այդ թվում՝ մեկ ոչ կառավարական կազմակերպության, և ներկայացված բողոքների առնչությամբ համապատասխան որոշում է կայացրել: Ցանկանում եմ ընգծել, որ այսօրվա նիստը տեղի է ունեցել օրինական բոլոր ընթացակարգերի համապատասխան, սակայն ինչպես ընտրական վարչության, այնպես էլ նրա անդամների վրա ճնշումներ գործադրելու փորձեր, որոշ դեպքերում սպառնալիք պարունակող հայտարարություններ են կատարվել: Սա բացարձակապես անթույլատրելի է: ԿԸՀ-ն գործում է օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում»,- նշել է Շարաբիդզեն ու հավելել, որ օրենքով սահմանգած կարգով՝ այս տարվա նոյեմբերի 21-ին տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Հիշեցնենք, որ ընտրությունները Վրաստանում առաջին անգամ անցկացվել են խառը համակարգով. 120 պատգամավոր ընտրվել է համամասնական համակարգով, 30-ը՝ մեծամասնական: 150 տեղի համար պայքարել են 48 կուսակցություններ և երկու քաղաքական դաշինք, որոնցից անցել են 7 կուսակցություն և 2 դաշինք: Ձայների մեծամասնությունը՝ 48,23 տոկոս, ստացել է երկրի իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսկացությունը: Ավելի ուշ ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Թբիլիսիում՝ երկրի խորհրդարանի շենքի մոտ, հազարավոր մարդիկ են հավաքվել, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական միության ներկայացուցիչներ՝ բողոքելու համար հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:

Նմանատիպ նյութեր