211652_close_icon
views-count6364 դիտում article-date 19:06 12-10-2016

Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 2-ից ոչ ուշ

Վրաստանում մեծամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 2-ից ոչ ուշ: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն՝ ելույթ ունենալով ճեպազրույցում: Վրաստանի քաղաքացիներն իններորդ գումարման պատգամավորներին ընտրել են հոկտեմբերի 8-ին: Ընտրություններն անցել են խառը համակարգով. 77 պատգամավորների ընտրել են կուսակցական ցուցակներով (համամասնական համակարգով), իսկ 73-ին՝ միամանդատ ընտրատարածքներում (մեծամասնական համակարգով): Երկրորդ փուլը կանցկացվի 73 միամանդատ ընտրատարածքներից 50-ում, որտեղ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն: 23 ընտրատեղամասերում հաղթանակը բաժին է հասել «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությանը: «Օրենսդրության համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների երկրորդ փուլը նշանակում է այն բանից հետո, երբ ամփոփվում են առաջին փուլի արդյունքները, համապատասխանաբար, երկրորդ փուլի անցկացման վերջին ժամկետն ընթացիկ տարվա նոյեմբերի 2-ն է»,-ասել է Միքելաձեն:

Նմանատիպ նյութեր