Վրաստանում տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Վրաստանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլում ընտրություններն անցկացվում են միայն մեծամասնական ընտրակարգով 50 ընտրատարածքում, որտեղ առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը հաղթանակի չէր հասել:
Պայքարն ընթանում է իշխանության և ընդդիմության թեկնածուների միջև։
Նշենք, որ առաջին փուլում Ախալցխայում հաղթել էր ընդդիմության թեկնածուն՝ Վաժա Չիտաշվիլին, սակայն նա չէր հաղթահարել 50%-ի շեմը։
Խորհրդարանական ընտրություններին զուգահեռ Աջարիայի գերագույն խորհրդի ընտրությունների երկրորդ փուլն է ընթանում։