847 դիտում
14:10 08-11-2020
Դատախազությունը պատրաստ է դեսպանությունների համար ապահովել կալանավորված ահաբեկիչների հետ շփում և տրամադրել անհրաժեշտ այլ տեղեկություններ
ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում կալանավորվել են Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ արաբ Մուհհրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը և Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին:
Նշվածներից առաջինը Արցախի պաշտպանության բանակի կողմից հայտնաբերվել է 2020թ. հոկտեմբերի 29-ին, իսկ երկրորդը նոյեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետությում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նշված անձինք Սիրիայի հյուսիսային բնակավայրերից 2020թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղափոխվել են Ադրբեջան Թուրքիայի Հանրապետության միջոցով և Ադրբեջանի զինված ուժերի կազմում, վարձատության դիմացանօրինական կերպով անմիջականորեն ներգրավվել Արցախի Հանրապետության զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ ռազմագործողություններում, հանցագործություններում:
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է Հայաստանում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային շահագրգիռ կազմակերպություններին առ այն, որ վերոնշյալ հանգամանքների առկայության մեջ համոզվելու ցանկություն ունենալու դեպքում պատրաստ ենք համապատասխան հայտի հիման վրա ապահովել շփումները կալանավորված անձանց հետ և տրամադրել վերոնշյալի վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
Նմանատիպ նյութեր
1290 դիտում
16:32 21-10-2015
Մեծ Բրիտանիան հրաժարվել է Սիրիայում ահաբեկիչների մասին տեղեկություններ տրամադրել Ռուսաստանին
1048 դիտում
13:19 08-09-2014
Շվեյցարիայի դաշնային դատախազությունը պատրաստ է ապաստան տրամադրել Էդվարդ Սնոուդենին
Այս բաժնից
904 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1321 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1354 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը