Մեծ Բրիտանիան հրաժարվել է Սիրիայում ահաբեկիչների մասին տեղեկություններ տրամադրել Ռուսաստանին
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մերժել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դիրքերի մասին տեղեկություններ հաղորդել Ռուսաստանին, հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Լոնդոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոյին:
Վերջինը նշել է, որ առայժմ ռուսական կողմի բանակցություններն արդյունք չեն տալիս:
«Ցավոք, ես բացասական պատասխան եմ ստացել նախորդ շաբաթ: Բրիտանացիներն ասացին, որ այդ հարցով մեզ հետ չեն համագործակցի»,-ասել է Յակովենկոն: Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանը չի հրաարվի իր մտադրությունից և ամեն ինչ կանի՝ բրիտանական ուժերի հետ Սիրիայի հարցում համագործակցելու համար: