211652_close_icon
views-count129805 դիտում article-date 15:32 07-11-2020

Որտեղ է գեներալ Հայկազ Բաղմանյանը. Armlur.am

Այս օրերին շատ է շահարկվում այն հարցը, թե որտեղ են ՊՆ նախկին ու ներկա գեներալները, ինչով են զբաղված, արդյոք թաքնված են, թե լծված են հայրենիքի պաշտպանության գործին: Ինչպես հայտնում է [url=https://armlur.am/1060270/?fbclid=IwAR3qK-85uDO3XbAxaXYm6we68NI1gAL7YsQZ94a1_3jRMREZmOMagzv7t9M]Armlur.am[/url]-ը, արդյունքում գեներալների անունների մեջ շահարկվում է նաեւ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի անունը: Նշենք, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալ: Այսպիսով, փորձեցինք հասկանալ, թե որտեղ է Հայկազ Բաղմանյանը: ArmLur.am-ին Արցախի հանրապետությունից հայտնեցին, որ սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի առաջին օրվանից Հայկազ Բաղմանյանը եւ նրա երկու որդիները՝ Հարություն Բաղմանյանը, որը հանդիսանում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ եւ մյուս որդին, կամավորագրվել են եւ իրենց հայրիկի հետ գտնվել են Արցախում առաջնագծում:

Նմանատիպ նյութեր