211652_close_icon
views-count21387 դիտում article-date 11:46 30-12-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու գեներալ Հայկազ Բաղմանյանը «մատ արեցին» Իլհամ Ալիևին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Տավուշի մարզ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետին ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարչապետը լինելու է մարտական դիրքերում՝ զինվորի կողքին, և նվերներ է հանձնելու առաջին դիրքերում գտնվող զինվորներին, այնուհետ զորամասերում իրենց ծառայությունը կատարողներին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետը, ՏԿԱԻ նախարարը, գլխավոր շտաբի պետի տեղակալը, Ժողինստիտուտի ռեկտոր Կորյուն Աթոյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը բանակային կորպուսի սպաների և առաջին դիրքերում գտնվող զինվորների հետ երգ ու պարով, մեր հաղթական «Քոչարի»-ով շնորհավորեցին մեկմեկու Նոր Տարին, որից հետո Հովիկ Աբրահամյանն ու Արմեն Երիցյանը զինվորներին նվերներ հանձնեցին: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Երբ տեսանք, որ Հովիկ Աբրահամյանը, Արմեն Երիցյանը և Հայկազ Բաղմանյանը և մյուս պաշտոնյաները պարում են մեր հայկական հաղթական պարերն առաջնագծում, մեր մտքով միայն անցավ այն, որ, ինչպես մեծն Չարենցն է ասել՝ ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է: Վստահ ենք, որ երաժշտության ձայնը մի քանի մետր այն կողմ լսում են նաև ազերիները ու հաստատ ինֆորմացիան կհասնի Ալիևին ու նա «մատ» կլինի»: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+

Նմանատիպ նյութեր