ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախից. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հերթական անգամ առյուծ տղերքի հետ ուղևորվեց առաջնագիծ
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրեն վստահված առաջնային գիծ դիրքային հերթապահության մեկնեցին զինվորներ և ԵԿՄ կամավորականներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանց հետ էր նաև գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ով ապրիլի 2-ից գտնվում է առաջնագծում:
ֆոտոլրագրողի հետ զրուցում զինվորներն ասում էին. «Մեր դուխը տեղնա, բայց էլ ավելի ենք դուխավորվում, երբ իմանում ենք, որ մեր թիկունքն ամուր է, ժողովուրդը սարի նման կանգնած է մեր մեջքին և մեզ հետ դիրքեր են գալիս 90-ական թվականներին պատերազմ հաղթած կամավորականներ և գեներալներ:
Գեներալ Բաղմանյանից, ով արդեն մի քանի անգամ այցելել է մեզ մոտ առաջնագիծ, որոշ բաներ ենք սովորում ու ոչ միայն նրա ներկայությունը, այլ շատ գեներալների ու շատ բարձրաստիճան սպաների ներկայությունը ավելի է դուխավորում մեզ»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի