6805 դիտում
08:29 27-11-2015
Գեներալ Հայկազ Բաղմանյանը որոշակի կոնֆլիկտային խոսակցություններ է ունեցել ՀՀ իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով, վերջերս ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը որոշակի կոնֆլիկտային խոսակցություններ է ունեցել ՀՀ իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Պատճառը եղել է Բաղմանյանի եղբոր աշխատանքային գործունեությունը:
Բանն այն է, որ Բաղմանյանի եղբայրը տևական ժամանակ աշխատում էր «Գազպրոմ-Արմենիայում»: Նա զբաղեցնում էր բավականին փողաբեր պաշտոն. վերջինս Կոտայքի մասնաճյուղի ղեկավարն էր, ժողովրդի լեզվով ասած՝ ողջ Կոտայքի մարզի գազի մարդը: Տևական ժամանակ էր, ինչ «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարությունը փորձում էր այդ պաշտոնից հեռացնել Բաղմանյանի եղբորը՝ Բորիս Բաղմանյանին, սակայն ամեն անգամ դա չէր ստացվում:
Եվ ահա վերջերս ընկերության ղեկավարությունը Բորիս Բաղմանյանին Կոտայքի մասնաճյուղի պատասխանատուի պաշտոնից տարել է մեկ այլ գործի՝ նա հիմա միայն Աբովյան քաղաքի պատասխանատուն է: Այսինքն՝ Բորիս Բաղմանյանի գործունեության տիրույթն էականորեն փոքրացել ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Խոսակցություններ կան, որ այդ հանգամանքը վրդովվեցրել է Հայկազ Բաղմանյանին, որը սակայն չի կարողացել եղբորը վերականգնել նախկին պաշտոնում»:
Նմանատիպ նյութեր
15819 դիտում
09:28 09-05-2017
ԳՇ պետ Մովսես Հակոբյանի չորս տեղակալներից երեքը կկրճատվեն, այդ թվում՝ գեներալ Հայկազ Բաղմանյանը
Այս բաժնից
994 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»