211652_close_icon
views-count86646 դիտում article-date 11:27 05-11-2020

Կրակոց՝ Արարատի մարզում. կա վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված գնդակ և պարկուճ, որոնվում են երկվորյակ եղբայրները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած կրակոցի փաստով։ Այդ օրը, ժամը 20։40-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վնասվածք, սուր ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Գրիգորյանը և քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի, ավագ քննիչ Վահե Զոհրաբյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Դավթյանն է։ Մինչ բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Այգավան գյուղի Հ. Սմբատյան գյուղի տներից մեկի հյուրասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Դավթյանի և Այգավան գյուղի բնակիչներ՝ 30-ամյա Ռազմիկ Գասպարյանի, 30-ամյա Ռոման Գասպարյանի միջև, որի ժամանակ էլ Ռ. Գասպարյանը դեռևս չպարզված հրազենից կրակել է Ա. Դավթյանի վրա, ով ստացել է նշված վնասվածքը։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 1 պարկուճ և 1 կրակված գնդակ։ Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ռազմիկ և Ռոման Գասպարյաններին, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոնվողները երկվորյակ եղբայրներ են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր