211652_close_icon
views-count3934 դիտում article-date 23:59 31-10-2020

««Փարիզի Աստվածամոր Մզկիթը». արժե, որ այսօր վերահրատարակեն գիրքը

Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Փարիզի Աստվածամոր Մզկիթը»: Հոկտեմբերի 29 ին Իսլամիստների ամբոխը շարդուխուրդ է արել եկեղեցին Վիենայում։ Հետո եղան Ֆրանսիայի հայռնի դեպքերը: Շատ հայտնի սկանդալային մի վեպ-հակաուտոպիա կա՝ «Փարիզի Աստվածամոր մզկիթը»։ Գրել է ռուս գրող Ելենա Չուդինովան 2005 թվկանին Բեսլանի իրադարձություններից հետո, երբ իսլամիստները գրավեցին դպրոցը։ Իրադարձությունները տեղի են ունենում 2048 թվականին Ֆրանսիայում։ Իսլամական ագրեսիայի հետևանքով Ֆրանսիայում աշխարհը բաժանվել է մի քանի մասի» Ոչնչացած Եվրոպա, Ռուսաստան, որը փորձում է դիմակայել սլամիստական տեռոռին, ներքին տարաձայնությունների մեջ խճճված թուլացած ԱՄՆ և հեռավոր երկրներ՝ Չինաստան, Ճապոնիա, Ավստրալիա։ Գրքի հիմնական իրադարձությունները զարգամում են Ֆրանսիայում, որտես իսլամիստները եկել են իշխանության և բոլոր նրանք, ովքեր կրոնափոխ չեն եղել, ապրում են գետոներում՝ զրկված իրավունքներից և ճնշված։ Մշակությաին ժառանգության արժեքները և արվեստի գործերը ոչնչացված են, իսկ Փարիզի Աստվածամոր տաճարը վերածվել է Ալ-Ֆրանկոնի մզկիթի։ Հ.Գ. Մինչև Ժան Ռոբենը քաջություն ունեցավ թողարկել գիրքը, 62 հրատարակություն Ֆրանսիայում հրաժարվեց գիրքը հրատարակել, քանի որ վախենում էին հակամուսուլմանականության մեջ մեղադրանքներից։ Երևի արժի, որ այսօր վերահրատարակեն գիրքը ու մի հատ նորից ուշադիր կարդան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր