Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ տեղի ունեցած հարձակումը ոստիկանությունը որակել է որպես ահաբեկչություն
Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ իրականացված հարձակումը որպես ահաբեկչություն է որակել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ ոստիկանները վիրավորել էին իրավապահ մարմնի աշխատակցի վրա մուրճով հարձակում իրականացնող անձին: Վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Իշխանությունները բնակիչներին կոչ էին արել խուսափել տաճարի մոտակայքում հայտնվելուց, որի ներսում շուրջ 900 զբոսաշրջիկ է արգելափակված մնացել:
Հաղորդվում է, որ ահաբեկչության շարժառիթները պարզվում են: