17753 դիտում
21:56 15-04-2019
Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փարիզի Աստվածամոր տաճարում ուժգին հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան, հրդեհի բռնկման պատճառները դեռ հայտնի չեն: Վերջին մի քանի ամիսներին շենքը վերականգնվել է, դրա շուրջ տեղադրվել են շինարարական կոնստրուկցիաներ։
Աղբյուրը նշում է, որ հրդեհը կարող է կապված լինել 850 տարվա հնության տաճարում տարվող վերանորոգման աշխատանքների հետ:
Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհի պատճառով տաճարի տանիքն ամբողջությամբ ոչնչացվել է: «Ամեն ինչ փլվում է»,- ասել է դեպքի վայրում գտնվող ոստիկաններից մեկը: Տաճարի տանիքը շարունակում է այրվել:
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն իր ցավակցությունն է հայտնել պատմական կառույցի հրդեհի կապակցությամբ: «Վշտալի է տեսնել Աստվածամոր տաճարը հրդեհի մեջ: Լոնդոնը կիսում է Փարիզի վիշտը և իր աջակցությունն է հայտնում բարեկամ ժողովրդին»,- ասել է քաղաքապետը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես արձագանքել է դեպքին՝ առաջարկելով հրդեհաշիջման համար «թռչող ջրցան մեքենաներ» օգտագործել և կոչ անելով արագ գործել:
Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով չեղարկել է ժողովրդին ուղղված ուղերձը, որը նախատեսում էր հղել այսօր երեկոյան:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն թվիթերյան իր էջում հրդեհը սարսափելի է որակել և կոչ արել քաղաքացիներին անվտանգության նկատառումներով չանցնել հրշեջ ծառայության տեղակայած պատնեշներից այն կողմ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1317 դիտում
15:49 29-04-2014
Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ է մատուցվել
990 դիտում
15:57 27-10-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ՝ Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում
Այս բաժնից
1204 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1090 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1138 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա