1317 դիտում
15:49 29-04-2014
Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ է մատուցվել
Փարիզի հանրահռչակ Աստվածամոր տաճարում ապրիլի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Պատարագին նախորդող ոգեկոչման աղոթքով հանդես է եկել Փարիզի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոս Միշել Օպըտին: Այնուհետև մատուցվել է հայկական ծիսակարգով պատարագ Ֆրանսիայի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ և Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդական տեղապահ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից։
Ֆրանսիայի Մայր տաճարի սրահում կայացած արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Օ-դը-Սեն շրջանի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի նախագահող Ալեքսի Գովսյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանը, ֆրանսահայ երևելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային և լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսիացի և օտարերկրացի բազմաթիվ հավատավորներ:
Նմանատիպ նյութեր
990 դիտում
15:57 27-10-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ՝ Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում
Այս բաժնից
817 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
808 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
781 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան