211652_close_icon
views-count9486 դիտում article-date 20:49 30-10-2020

Բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն Ժիրայր Սարգսյանը առաջնագծում է

Բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպական խաղերի մասնակից Ժիրայր Սարգսյանը ռազմաճակատում է և պայքարում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ Արցախի ու Հայաստանի նկատմամբ, հայտնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա մամուլի ծառայությունը: «Հայաստանի ու Արցախի համար այս դժվարին օրերին, զենքը ձեռքին հայրենիքն է պաշտպանում նաև բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպական խաղերի մասնակից Ժիրայր Սարգսյանը: Նա արդեն իսկ հասցրել է հերոսաանալ՝ հստակ կատարելով իր մարտատական առաջադրանքը»,- ասվում է ֆեդերացիայի հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր