211652_close_icon
views-count33888 դիտում article-date 22:55 03-01-2019

Երևանում «Դերժավա» ՍՊԸ-ի 29-ամյա մենեջերը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել քույր ու եղբորը

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 2-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 29-ամյա Գեորգի Սարինյանը իր վարած Opel մակնիշի 35 QL 532 համարանիշի ավտոմեքենայով Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 12-ամյա Գրիգոր Ա.-ին և 13-ամյա Կարինե Ա.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել: Երեխաները տեղափոխվել են Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները քույր և եղբայր են, իսկ վարորդը աշխատում է «Դերժավա» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր: Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր