211652_close_icon
views-count43438 դիտում article-date 21:12 02-06-2017

Երևանում Menu.am-ի վարորդ-առաքիչը Honda մոպեդով վրաերթի է ենթարկել 12–ամյա դպրոցականին. վերջինին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Մաշտոցի և Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Վարդուհի Ռյաբուխան իրեն ամրակցված Honda մոպեդով վրաերթի է ենթարկել 12-ամյա Էլեն Աղամալյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղից էլ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթ կատարողը դեպքի վայրից հեռացել է: Սակայն ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Վ. Ռյաբուխան ինքնակամ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ռյաբուխան աշխատում է Menu.am ՍՊԸ-ում՝ որպես վարորդ- առաքիչ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է Ն. Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի 6-րդ դասարանում: Փաստի առթիվ ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Ավետիսյանի կողմից հետաքննություն է սկսվել: Honda մոպեդը հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպավող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր