286705 դիտում
14:01 23-10-2020
Արտառոց դեպք Երևանում. Ճանապարհային ոստիկանությունը պարզում է ապառաժ քարերով բարձված վթարի ենթարկված «Կռազ»-ի վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում՝ դաշտամիջյան հատվածում, բեռնատար է վթարի ենթարկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչներ Դավիթ Նիկողոսյանն ու Արտակ Սմբատյանը, ովքեր նշած վայրում հայտնաբերել են «Կռազ» մակնիշի կիսակողաշրջված, ապառաժ քարերով բարձված ավտոմեքենա։
Այս պահին ճանապարհային ոստիկանները պարզում են վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կա՞ն, թե՞ ոչ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան, մինչ նշված վայրում հայտնվելը, փողոցի հանդիպակաց հատվածի բլրակից առաջ է ընթացել, անցել գլխավոր ճանապարհը։ Բարեբախտաբար, այդ պահին մեքենաներ անցնելիս չեն եղել, որից հետո մոտ 200 մետր առաջ ընթանալով՝ բախվել է քարերին և հայտնվել նշված վայրում։
Մեքենայում բարձված 3 ապառաժ քարերից 2-ը ընկել են։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37572 դիտում
15:53 16-03-2020
Խոշոր ավտովթար Երևանում. ոստիկանությունը պարզում է վթարի ենթարկված վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ