211652_close_icon
views-count62990 դիտում article-date 13:07 23-10-2020

Ռազմաճակատում զոհվել է Հայաստանի «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը, ով ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արամ Խաչատրյանի հորաքրոջ որդին էր

Առաջնագծում զոհվել է Հայաստանի «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը, ով իր զինակից ընկերների հետ տևական ժամանակ էր, գտնվում էր առաջնագծում։ Վերջինս ոչ միայն պրոֆեսիոնալ մարզիկ, լավ ուսուցիչ էր, այլ նաև լավ ընկեր։ Ս. Սերոբյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի հորաքրոջ որդին էր։ Իսկ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Արման Վարդանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուսավոր տղա, հզոր էություն ու բարի մարդ: Ժողովուրդդ անասելի ցավ է ապրում ու սգում է կորուստդ: Սևակ ջան, որքան հզոր էիր ֆիզիկապես, նույնքան հզոր էիր ներաշխարհովդ: Մարդ տեսակդ անգնահատելի մեծություն է: Դժվար է քո մասին անցյալով խոսել: Դու հավերժ կմնաս մեր սրտերում քո բարի ժպիտով ու լուսավոր էությամբ: Որքան երեխաների փողոցի դաստիարակությունից կտրեցիր ու քանի-քանի ճակատագրեր ճիշտ ուղու վրա դրեցիր, մարդկային արժեքներ կրողներ դարձրիր: Անգնահատելի է ավանդդ, Սևակ ջան: Մեծավան համայնքի ղեկավար Արման Վարդանյանը և համայնքապետարանի ողջ անձնակազմը իրենց վշտակցությունն ու ցավակցությունն են հայտնում ընտանիքիդ ու հարազատներիդ: Սիրելի՛ Սևակ, Հանգչիր խաղաղությամբ»։

Նմանատիպ նյութեր