41055 դիտում
17:23 16-11-2018
Տաշիրում գործող կարատեի Ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանի հրավերով Հայաստան է ժամանել «Կյոկուշին կան» կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սեւակ Սերոբյանի հրավերով այսօր Հայաստան է ժամանել «Կյոկուշին կան» կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսուո Ռոյաման:
Զվարթնոց օդանավակայանում աղ ու հացով նրան դիմավորել են Սևակ Սերոբյանն ու նրա մարզիկները:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում «Կյոկուշին կան կարատե դո» Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 4-րդ դան Սևակ Սերոբյանը հայտնեց, որ այցի նպատակն է Հայաստանում զարգացնել այս մարտարվեստը. «Մեր ֆեդերացիան «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիան է, եռօրյա այցի առաջին օրը ուսումնամարզական սեմինար կանցկացնենք, հաջորդ օրերին կունենանք պաշտոնական հանդիպումներ»:
Տաշիրում գործող ֆեդերացիան ավելի քան 10 տարվա պատմություն ունի, ունեն 150-ից ավել սաներ, մոտ 14 սեւ գոտիներ: Սեւակ Սերոբյանը խոստանում է, անելու են ամենը՝ մարտարվեստը Տաշիրի սահմաններից դուրս զարգացնելու համար:
Սևակ Սերոբյանը Ճապոնիայում այս տարի հանձնել է սև գոտի 4-րդ դան, ու դարձել միջազգային ֆեդերացիայի ամենաերիտասարդ սև գոտի 4-րդ դանը, որը բարձր արդյունք է: Սեւակ Սերոբյանի ջանքերով իրենց սաները շարունակում են չեմպիոններ դառնալ ու նորանոր հաջողություններ գրանցել:
«Կյոկուշին կան կարատեի» միջազգային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսուո Ռոյաման մեզ հետ զրույցում հայտնեց, որ տպավորված է Սեւակ Սերոբյանի նպատակասլաց լինելուց, արձանագրած հաջողություններից: Նախագահը շեշտեց՝ Սևակ Սերոբյանի մոտ մարզվող սաները խոստումնալից են. «Ես երկրորդ անգամ եմ Հայաստանում, նման ընդունելության անկեղծ չէի սպասում: Սևակի հրավերը, որպես Հայաստանյան ներկայացուցիչ սիրով ենք ընդունել, նման սրտանց ընդունելության չէի սպասում: Մեր եւ սենսեյի միջեւ եղած կապը շատ ամուր է, սրտանց ուզում եմ շնորհակալություն հայտնել Սևակին ու բոլոր նրանց, ովքեր եկել են դիմավորելու ինձ: Ես սեմինարների ընթացքում կսովորեցնեմ ամեն ինչ: Շնորհակալ եմ Ձեզ ու Սևակին»,-ասաց նա:
Այսօր վաղ առավոյան ներկաները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին:
Հավելենք, որ այն աշխատանքը, որ կատարում է Սևակ Սերոբյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքում, բոլորին է հայտնի: Հեռավոր այդ վայրում կրթել, դաստիարակել ու մարզել 100-ավոր սաների, թերեւս ոչ բոլորին կհաջողվեր, առավել եւս, որ սաները ոչ միայն մարզվում են, այլ նաեւ ամեն տարի նրանցից շատերը նորանոր հաջողություններ ու ռեկորդներ են գրանցում միջազգային ասպարեզներում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+