211652_close_icon
views-count144868 դիտում article-date 15:32 19-10-2020

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդի որդուն թիկունքից կրակել են ահաբեկիչները. aravot.am

Ադրբեջանական բռնապետական ռեժիմը, ինչպես այդ երկրի տեղաբնիկ ժողովուրդների առաջնորդներն են ահազանգում, այս օրերին նոր ճնշումներ է բանեցնում իրենց հանդեպ: Մասնավորապես, Նադիր Հաֆարզադեն, Քամիլ Զեյնալլըն, Հիյաս Իբրահիմովը, Նարմին Շահմարզադեն եւ մի շարք այլ հանրությանը հայտնի քաղաքացիներ բռնաճնշումների նոր ալիքի թիրախում են հայտնվել: Ինչպես հայտնում է [url=https://www.aravot.am/2020/10/19/1144351/?fbclid=IwAR2s7kUeQ-_ZU5CU_rNLLGtnmhBmUkiSUzMs8d0gV2VmM_Hi2a8EYR3hsX8]Aravot.am[/url]-ը, Մարզիկ Քամիլ Զեյնալլըն եւ երգիչ Նադիր Հաֆարզադեն, որոնք օրեր առաջ հայտարարություններ էին անում որպես բլոգերներ, մեղադրվել են համացանցում ազգային անվտանգությանը սպառնացող արգելված տեղեկատվություն տարածելու համար եւ ազատազրկվել 10 օրով: Իսկ նախկին քաղբանտարկյալ Հիյաս Իբրահիմովը եւ թալիշ ակտիվիստ Նարմին Շահմարզադեն սոցցանցերի իրենց էջերում հայտարարել են, որ իրենք քննադատել են Բաքվի ռեժիմի ռազմատենչ քարոզչությունը եւ նրանց, ովքեր ասում են՝ «ես դեմ եմ բռնապետությանը, բայց բռնապետության ներքո աջակցում եմ պատերազմին»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/10/19/1144351/?fbclid=IwAR2s7kUeQ-_ZU5CU_rNLLGtnmhBmUkiSUzMs8d0gV2VmM_Hi2a8EYR3hsX8]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր