211652_close_icon
views-count1467 դիտում article-date 17:25 28-04-2021

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահը և կուսակցության փոխնախագահը կուսակցության գրասենյակում հյուրընկալել են մի շարք արվեստագետների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը և կուսակցության
փոխնախագահ Վարդան Խաչատրյանը կուսակցության գրասենյակում հյուրընկալել են մի շարք արվեստագետների, որոնց հետ քննարկել են հայ ժամանակակից արվեստի և մշակույթի արդի խնդիրները։

Երվանդ Թարվերդյանը ներկայացրել է կուսակցության գաղափարախոսությունը, որի հիմնական առանցքն է՝
ազգային մշակույթը և ազգային միտքը։ Արվեստագետները ողջունել են կուսակցության մուտքը` քաղաքական դաշտ և կիսվել իրենց մտահոգություններով և առաջարկություններով՝ ուղղված Հայաստանում արվեստի ոլորտի զարգացմանը։

Հյուրերը շնորհակալություն են հայտնել կուսակցության ղեկավարներին, նման հետաքրքիր հանդիպման ձևաչափի համար։ Երվանդ Թարվերդյանը խոստացել է, որ հաջորդ հանդիպումը կլինի արվեստագետների ավելի մեծ կազմով , որտեղ ավելի առարկայական կդիտարկվեն բոլոր խնդիրները։

«Միացյալ Հայաստան» կուսակցության հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր