Թուրքիայում կրակել են ընդդիմադիր կուսակցության թեկնածուի վրա
Թուրքիայի Ադանա քաղաքում անհայտ անձը հրազենային կրակոցներ է արձակել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Էլիֆ Դողան Թյուրքմենի ուղղությամբ:
Դեպքը տեղի է ունեցել Ադանայի ռեստորաններից մեկում, որտեղ Թյուրքմենը պետք է մասնակցեր նախընտրական քարոզարշավի միջոցառմանը:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ արձակված փամփուշտներից մեկը դիպել է պատգամավորի ոտքին: Նրան հոսպիտալացրել են: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Պայքարի դուրս կգան 20 կուսակցություններ: