Բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել եմ գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները․ Արցախի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում:
Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: