211652_close_icon
views-count1603 դիտում article-date 16:47 29-11-2026

«Հայրը քվերակել է որդու անձնագրով, 3 անձի քվեարկություն տեսանելի է եղել. հաղորդում ենք ներկայացրել Գլխավոր դատախազին»․ Արթուր Սաքունց

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Արթուր Սաքունցն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեց այսօր անցկացվող ՏԻՄ ընտրություններում արձանագրված խախտումները, գրում է aravot.am-ը։

Նա նշեց, որ դիտարկված ընտրատեղամասային կենտրոնների 43 տոկոսում արձանագրվել են մուտքի խոչընդոտի դեպքեր։

Դիտարկված ընտրատեղամասային կենտրոնների 30 տոկոսում սենյակային պայմաններն անբավարար են գնահատվել` լուսավորության, ջեռուցման և այլ խնդիրներ են արձանագրվել։

Տասնմեկ ընտրատեղամասերում արձանագրվել են հանձնաժողովների գրանցամատյանների լրացման հետ կապված խախտումներ։ Նա նշեց, որ հանձնաժողովներն ականջալուր են և դիտորդների կողմից բարձրացված հարցերին լուծում են տալիս։ «Օրինակ՝ մեր դիտորդների կողմից ներկայացված դիտարկումների 80 տոկոսը շտկվել են»։

Ընդհանուր առմամբ մինչև 13։30-ը դիտարկված 263 ընտրատեղամասերից խախտումներ են արձանագրվել 56-ում՝ շուրջ 22 տոկոսում՝ թվով 78 խախտում է արձանագրվել։ Սաքունցի խոսքով՝ առավել շատ խախտումներ արձանագրվել են Կապան, Սպիտակ և Սևան համայնքներում։

Օրինակ՝ ոչ միշտ են հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները տալու ժամանակ ընտրողին բացատրում քվեարկության կարգը։ Ընտրողերի ուղղորդման 7 դեպք է արձանագրվել։

Գտնվելու իրավունքի խախտման հետ կապված 22 դեպք է արձանագրվել։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր