211652_close_icon
views-count1744 դիտում article-date 16:45 29-11-2026

«Մենք գնում ենք 50+ տարբերակի»․ Արսեն Աղաբաբյանը բացառում է կոալիցիա կազմելը․ aravot.am

«Մենք գնում ենք 50+ տարբերակի»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց  Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը։ Նա նշեց, որ ոչ մի ուժի հետ կոալիցիա չեն կազմելու, գրում է aravot.am-ը։

Արսեն Աղաբաբյանը երկար տարիներ զբաղեցնում է Նոյեմբերյանի համայնքապետի պաշտոնը։ Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարող է համայնքի բնակչության մոտ անվստահություն առաջացնել իր անձի նկատմամբ, նա պատասխանեց․ «Որևէ խնդիր չկա անվստահության, դրանք այն խնդիները չեն, որ անվստահություն առաջացնեն։ Դրանք մանր-մունր խնդիրներ են, որոնք լուծելի են»։

Հարցին, թե մտավախություն չունի, որ Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի հետ տեղի ունեցածը կարող է կրկնվել իր հետ էլ, Աղաբաբյանը պատասխանեց․ «Ամեն ինչ էլ կարող է լինել, ոչ մի բան չենք բացառում»։ Նա նշեց, որ իրեն ձերբակալելու հիմք չկա։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր