Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր իմ հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Փա՛ռք ու պատիվ մեր բանակին»։