1922 դիտում
14:43 03-11-2020
Արցախի ԱԱԾ տնօրենը մարտական դիրքում Նորայր Միրզոյանին հանձնել է գեներալ-մայորի ուսադիրները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի` 2020 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում:
Այսօր` նոյեմբերի 3-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանն այցելել է մարտական դիրքեր և ԱԱԾ ծառայողների ներկայությամբ Նորայր Միրզոյանին հանձնել գեներալ-մայորի ուսադիրները. հրապարակվել է Նախագահի հրամանագիրը:
Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԱԾ-ից, ԱԱԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել Նորայր Միրզոյանին և Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին՝ անձնվիրաբար ծառայության ու նվիրումի համար և շեշտել, որ այս կարևորագույն շրջանում ԱԱԾ-ն մեծ դերակատարություն ունի և պատերազմի առաջին օրերից, լինելով մարտական գործողությունների առաջնագծում, պատվով է կատարում իրենց առջև դրված մարտական առաջադրանքները:
Նմանատիպ նյութեր
4024 դիտում
22:29 01-11-2020
Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալ Նորայր Միրզոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
1642 դիտում
23:13 20-12-2023
ԱԱԾ տնօրեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի, իսկ տնօրենի տեղակալ Սիմոնյանին`գեներալ-մայորի կոչում
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը