211652_close_icon
views-count1627 դիտում article-date 16:42 29-11-2026

«Մարդկանց ճնշում են, թե գնացեք ՔՊ-ին ընտրեք». Ամասիայի հայմայնքապետի ընդդիմադիր թեկնածու․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Բարոյական արժեքներ» նորաստեղծ կուսակցության համայնքապետի թեկնածու Սամվել Ղարիբյանը, որը վերջերս է հեռացել ՔՊ-ի շարքերից, այսօր ընթացող ընտրական պրոցեսում առանձնակի խախտումներ չի նկատել։ Ըստ նրա, մանր-մունր խախտումներ են արձանագրել, օրինակ` ընտրատեղամասերի դիմաց կուտակումներ, սակայն նկատել է ճնշումներ ընտրողների վրա, վարչական լծակների օգտագործում։

«Քարոզարշավի ժամանակ ճնշումներ չեն եղել, ճնշումներ եղել են ընտրողների վրա, Ամասիա բնակավայրում մոտ 17-18 պետական կառույց կա, մենք զգացել ենք ճնշման մեխանիզմը. ուղղորդել են, թե գնացեք, ընտրեք իշխանական թեկնածուին։ Մարդիկ մեզ իրազեկել են, վախի մթնոլորտ են ստեղծել, աշխատանքից ազատելու փորձեր»,֊ ասաց թեկնածուն։ 

Նմանատիպ նյութեր