211652_close_icon
views-count1220 դիտում article-date 19:06 15-10-2020

Էդմեն Շահբազյանն՝ ԱՄՆ-ից․ Հոգով եւ սրտով մեր զինվորների կողքին եմ. Sport.News,am

Հոգով եւ սրտով մեր զինվորների կողքին եմ: Ես էլ նրանցից մեկն եմ, որովհետեւ հայ եմ ծնվել, մեծացել եւ ապրել եմ հայեցի, հայի անունը միշտ բարձր եմ պահել ու միշտ կպահեմ: UFC մարտիկ 22-ամյա Էդմեն Շահբազյանը [url=https://sport.news.am/arm/news/115711/edmen-shahbazyann-amn-ic%E2%80%A4-hogov-ev-srtov-mer-zinvorneri-koxqin-em.html]NEWS.am Sport[/url]-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ից այս խոսքերով իր զորակցությունը հայտնեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորներին: Խառը մենամարտերի մարտիկն այս օրերին իր անձնական սոցիալական ցանցերի էջերում, նաեւ տարբեր լրատվամիջոցների հետ զրույցներում ակտիվ բարձրաձայնում է արցախա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող ռազմական գործողությունների, թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին: «Ես հոգով եւ սրտով մեր զինվորների կողքին եմ: Մեր զինվորներին ցանկանում եմ մեծ ուժ եւ համբերություն, մարտական ոգի, միշտ այսպես «դուխով» լինեն: Մենք՝ դրսի հայերս, միշտ կանգնած ենք նրանց կողքին: Ճիշտ է՝ ես ծնվել եմ ԱՄՆ-ում, բայց մեծացել եւ դաստիարակվել եմ հայեցի, հայի անունը միշտ բարձր եմ պահել եւ միշտ բարձր կպահեմ:

Նմանատիպ նյութեր