54476 դիտում
19:38 14-10-2020
Երբ թշնամին աչքիդ առաջ ջախջախվում է, դա մի ուրիշ զգացողություն է. ինչպես է վիրավորվել Ապրիլյան պատերազմի հերոսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://armlur.am/1051570/?fbclid=IwAR1o0BZO4TGeODGdo-3SEfUvQFfPeHzAh7JkDcsTz-6VAuyRTz37czHdNDg]ArmLur.am[/url]-ը գրում է. Ապրիլյան պատերազմի հերոս, ապագա բժիշկ Արթուր Գինոսյանի սխրանքների մասին շատ է խոսվել: Ստացել է բազում մեդալներ, պարգեւատրումներ հայրենիքին մատուցած ծառայությունների համար, ինչի մասին չի սիրում խոսել, համեստորեն նշում է, որ յուրաքանչյուր զինվորի պարտքն է:
Արթուրը չգիտեր, որ Ապրիլյան պատերազմից 4 տարի անց պետք է կրկին վերադառնա այն նույն դիրքերը, որտեղից , որ վերադարձել էր հաղթանակած, քանի որ զոհասեղանին դրված էր հայրենիքի փրկության հարցը: Արթուրը մահապարտ ջոկատի իր ընկերների հետ պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնել է առաջնագիծ, ապա վիրավորվել է թշնամու արձակած արկերից:
Արթուրի հետ հայրենիքի պաշտպանության համար զինվորագրվել է նաեւ նրա հայրը, ով օր առաջ սպասում է, թե երբ է մեկնելու Արցախ որդու կիսատ թողածը շարունակելու:
Ապրիլյան պատերազմի մասնակիցը մեծ հպարտությամբ եւ հուզմունքով է հիշում, թե ինչպես է խրամատում կանգնած 18 տարեկան զինվորը անկոտրում կռվում թշնամու վարձկանների դեմ. «Իրենք էին մեզ դուխ տալիս, ոչ թե մենք» ժպիտով հիշում է Արթուրը:
Մանրամասները՝[url=https://armlur.am/1051570/?fbclid=IwAR1o0BZO4TGeODGdo-3SEfUvQFfPeHzAh7JkDcsTz-6VAuyRTz37czHdNDg] ArmLur.am[/url]-ի տեսանյութում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2694 դիտում
18:25 19-10-2019
Արթուր Թովմասյան. Ուրիշ է, երբ հոշոտում է թշնամին, և ուրի՜շ… երբ դավում է բարեկամդ…
9290 դիտում
15:39 10-04-2017
«Մի ուրիշ զգացում է, երբ ժողովուրդը հիշում է մեր զոհված, հերոս ընկերներին». ապրիլյան պատերազմի մասնակից
Այս բաժնից
568 դիտում
17:59 26-04-2024
Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան
574 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
667 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է