211652_close_icon
views-count80684 դիտում article-date 21:17 17-10-2020

ՔԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ. ապրիլյան պատերազմի 25-ամյա հերոսը իր կյանքը զոհեց թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ մի քանի ժամ տևած պայքարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ առաջին իսկ օրվանից պայքարողներից է եղել առաջնագծում նաև Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչ, 25-ամյա Բենիկ Համբարձումյանը: Վերջինս 2016թ. ապրիլյան պատերազմի հերոսներից էր, ում կատարած սխրագործությունների մասին ոչ միայն գիտեին Արցախ աշխարհում, այլ՝ Հայաստանում: Նա չէր սիրում այդ մասին բարձրաձայնել, միշտ ասում էր. «Ես իմ Արցախ աշխարհն եմ պաշտպանել, ես իմ ու իմ հայրենակիցների օջախն եմ պաշտպանել, մեր սրբությունները, որոնց մեջ են մտնում ծնողները, երեխաները: Ու միշտ հպարտացել եմ 90-ականների մեր հերոսներով, ովքեր ազատագրեցին Արցախը, ովքեր փայլուն օպերացիայի արդյունքում խուճապի մատնեցին ադրբեջանական բանակին ու նրանց պատգամներով էր, որ ես ու իմ բազմաթիվ զինակիցներ առաջնորդվեցինք ապրիլյան պատերազմի օրերին, և հենց դրա արդյունքն էր, որ թշնամին չհասավ իր նպատակին»: Երբ սեպտեմբերի 27-ին տեղեկանում է, որ թուրք-ադրբեջանական զորքը, հետո նրանց միացած վարձկան-ահաբեկիչները հարձակվել են Արցախ աշխարհի վրա, որոշումը վերջնական էր. դարձյալ պետք է լինել առաջնագծում, զինվորների կողքին: Զինվորներ, որոնց նա համարում էր առյուծ և արծիվ: Ցանկացած բարդ առաջադրանք նա կատարում էր ամենայն պատասխանատվությամբ և իզուր չէր, որ նրան ճանաչողներն ասում էին. «Եթե նա նույնպես զինվորի կողքին է ու զինվորի հետ միասին, ուս-ուսի տված մարտի են դուրս ելել, ապա այդ վայրում ոսոխը արժանի հակահարված է ստանում: Ցավոք, հերոսական կռվում Բենոն իր կյանք զոհեց: Բայց մենք՝ նրան ճանաչողներս, ի լուր աշխարհի ասում ենք. նրա արդար պայքարը մենք կիսատ չենք թողնի: Մեր հերո´ս, քեզ բացակա չենք դնի: Ապրիլյան պատերազմի ժամանակ էր, որ դու քո պայքարը կիսատ չթողեցիր, արժանի հակահարված տվեցին թշնամուն, ինչի համար Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով արժանացար բարձր պարգևի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր