Թուրքիան փաստում է նաև տեղեկատվական ճակատում իր պարտության մասին․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ժամանակակից պատերազմների ոչ պակաս կարևոր բաղադրիչներից է նաև տեղեկատվական ճակատը: Դատելով միջազգային հանրության արձագանքներից՝ կարող ենք միանշանակ պնդել, որ Հայաստանն ու Արցախը կարողացել են մեր խոսքը հասցնել հասցեատերերին: Միանշանակ է, որ Թուրքիան և Ադրբեջանը պարտվում են նաև տեղեկատվական հարթակներում:
Սա են փաստում նաև Թուրքիայի վերջին ծայրահեղ քայլերը, որոնց նա գնաց երեկ: Այս պետությունն իր տարածքում արգելափակել է Հայաստանի բոլոր պաշտոնական կայքերը: Թուրքիայի տարածքից այդ կայքերը մտնելիս համակարգչի մոնիտորին գրվում է «Արգելված երկիր՝ Հայաստան»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]