10377 դիտում
20:44 14-07-2021
44 օրյա պատերազմի պարտության հիմքում դնել զինվորի փախուստը ու փախչելու հանգամանքը համարել պարտության պատճառ, առնվազն առողջ ու օբյեկտիվ մոտեցում չէ. Վահրամ Ավագյան
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ, 44-օրյա պատերազմին առաջին իսկ օրվանից իր զինակից ընկերների հետ առաջնագծում մինչև վերջ իր պարտքը կատարած Վահրամ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ասում են, թե զինվորը դիմեց փախուստի՝ դրա պատճառով պարտվեցինք. Վստահ եմ, որ մեզանից և ոչ մեկը երբեք չի արդարացնում փախչելը, չի արդարացրել ու չի արդարացնի. Բայց 44 օրյա պատերազմի պարտության հիմքում դնել զինվորի փախուստը ու փախչելու հանգամանքը համարել պարտության պատճառ, առնվազն առողջ ու օբեկտիվ մոտեցում չէ. 44 օրյա պատերազմի գործողություններին ծանոթ մարդիկ շատ լավ գիտակցում են և կվկայեն, որ եթե նույնիսկ որևէ զինվոր, մոբ կամ կամավոր դիմել է փախուստի, ապա դա արել է՝ տեսնելով ու հստակ գիտակցելով, որ իրեն ուղարկում են <մահվան բերան>:
Փախուստի դիմող Զինվորը Տեսել է, թե ինչպես է իր հրամանատարը՝ թշնամու առաջխաղացումը կանխելու նպատակով, ստանում a կետից b կետ զորք ուղարկելու հրաման։
Տեսել է, թե ինչպես է նույն հրամանատարը մեքենաները լցնում զինվորներով և հրամայում առաջ գնալ թշնամու կողմից դիտարկվող ճանապարհով՝ խնդիրը կատարելու։ Տեսել է, թե ինչպես են մեքենաները ոչնչացվում թշնամու կողմից դիտարկվող ճանապարհահատվածում՝ բնականաբար զոհելով նաև մեքենայում գտնվող զինվորների կյանքը. Տեսել է, թե ինչպես է հրամանատարը՝ այս ամենը գիտակցելով, իր անվտանգ տեղում կանգնած շարունակում a կետից b կետը նոր՝ զինվորներով լի, մեքենաներ ուղարկել ...
Ու Զինվորը գիտակցել է, որ հաջորդ մեքենայի մեջ էլ ինքը պետք է զոհվի, քանի որ տվյալ պարագայում չկա այլընտրանք... միակ այլընտրանքը՝ հրաման չկատարելն է կամ ինչպես ոմանք են մեկնաբանում այս երևույթը՝ փախուստի դիմելը։
Զինվորը դու ես. Ի՞նչ կանեիր դու... ... Ու ի՞նչ է արել պետությունը ինչպես նախորդ 30 տարիներին այնպես էլ պատերազմի ընթացքում, որպեսզի զինվորը ստիպված չլինի դիմել փախուստի... Պետք է ընդունենք, որ Զինվորի ու առհասարակ հայի փախուստը երկրի պաշտպանության գործից, որքան էլ որ այն ցավալի ու ամոթալի լինի, եղել է ընդհամենը հետևանք! Հետևանք կազմակերպչական սխալների կամ առհասարակ կազմակերպման բացակայության ... ինչպես պատերազմի ընթացքում այնպես էլ պատերազմին նախորդող տարիներին. Ու Մենք, որպես հասարակություն, պետք է սովորենք մեր խնդիրներին ու սխալներին վերաբերվել առանց ավելորդ էմոցիաների ու հուզականության։
Մենք պետք է խնդիրները վերլուծենք պատճառ և հետևանք տրամաբանությամբ, որպեսզի ճիշտ թիրախավորենք մեր խնդիրների հիմքում ընկած իրական պատճառները, այլ ոչ հետևանքները։ Այլապես, անդրադառնալով հետևանքներին ու դրանց տեղային լուծումներ տալով, իրավիճակը մեծ հաշվով թողնում ենք անփոփոխ, քանի որ խնդրի աղբյուրը չենք վերացրել։ Պետք է հասկանանք, որ փախուստի դիմող զինվորը՝ հետևանք է վատ հրամանատարության։ Վատ հրամանատարությունն էլ իր հերթին հետևանք է թերի զինվորական կադրային քաղաքականության։
Թերի կադրային քաղաքականությունն էլ հետևանքն է ընդհանուր պետական համակարգի ոչ արդյունավետ կառավարման... Ու եթե փնտրենք մեղավորներ էս իրականությունը կերտելու գործում, ապա մենք մեր մեծ չափաբաժին մեղքն ունենք, քանի որ այս իրականությունը ձևավորվել է մեզ տրված ամենակարևոր իրավունքի իրացման արդյունքում՝ մեր ընտրությունների արդյունքում... Ու քանի դեռ մենք մեր մոտեցումը չենք փոխել, մեզ ուղղակի չի հաջողվի հզորԱնալ։ Որովհետև ոչ մի գործընթաց՝ առանց ճիշտ կառավարման և կազմակերպման, չի կարող հաջողություն ունենալ....
Ես վստահ եմ, որ Մենք՝ հայերս, Կարող ենք

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13721 դիտում
14:10 27-12-2021
Արցախյան 44- օրյա պատերազմի պարտության մեղավորները. Վահրամ Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1045 դիտում
18:35 08-03-2023
Առողջ ընտանիքի հիմքում առողջ մարդն է. թե՛ կին, թե՛ տղամարդ. Անահիտ Ավանեսյան