78920 դիտում
13:27 03-05-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՄԱՏԱՂԻՍԻՑ ՈՒ ՀԱԴՐՈՒԹԻՑ. Արցախում ժամկետային զինծառայողն ու սպան մեկ բռունցք են ու էլ ավելի են ամրապնդվում, երբ իմանում են, որ ողջ հայությունը իրենց թիկունքին է
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մատաղիսի և Հադրութի վարչական տարածքներում, ինչքան էլ ազերի թափթփուկները փորձեն իրենց սև գործն անել՝ դիվերսիոն գործողություններ իրականացնելով, կարելի է վստահաբար հայտարարել, որ այդ տարածքում նույնպես տեր ու տիրական է հայ զինվորն ու սպան:
Ծառայությունը կատարող ժամկետային զինծառայողները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մեր միասնականության շնորհիվ գալիս ենք այն եզրակացության, որ եթե պետք լինի, սարեր շուռ կտանք և հենց էդ միասնականության արդյունքում էր, որ ապրիլյան դեպքերի ժամանակ ազերի թափթփուկները իրենց սպառազինություններով հետ շպրտվեցին հայոց հողից: Իսկ ալիևյան քարոզչամեքենան հայտարարում էր, թե իբրև Թալիշն ու Մատաղիսը իրենք գրավել են», մինչդեռ զինվորները ասում էին նաև. «Թող գեներալները դաբրո տան, Մատաղիսի, Թալիշի, Հադրութի, ընդհանրապես Արցախի ողջ սահմանները ավելի կավելանան: Թափթփուկներին արժանի հակահարված կտանք, եթե փորձեն ոտնձգություններ կատարեն մեր սահմանների նկատմամբ»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տեսնելով ժամկետային զինծառայողներին, պաշտպանության բանակին, սպայական կազմին ու կամավորականներին՝ հանգում ես այն մտքին, որ բոլորը «քնած առյուծ» են: Ալիևն ու նրա կամակատարները, եթե բանականություն ունենան, առյուծ-տղերքին չեն արթնացնի:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2185 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)