4541 դիտում
17:17 10-10-2020
Ֆրանսիայից բժիշկների թիմ կժամանի Արցախ` օգնելու վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին
Ֆրանսիայից բժիշկների թիմը կժամանի Արցախ՝ hոկտեմբերի 12-ին, ժամը 20։00-ին: Զվարթնոց օդանավակայանի VIP սրահում կժամանի Ֆրանսիայից բժիշկների խումբ` օգնելու Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։
Բժիշկների խումբը աշխատել է տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունի։ Վերջիններս իրենց հետ բերելու են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։
Բժիշկների այցը նախաձեռնել են «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգները։
Պատվիրակության խմբում են Լևոն Խաչատրյանը՝ սիրտ-անոթային վիրաբույժ, Ան Մարի Բերժե-ն՝ վիրաբույժ, Պատրիկ Կնիպերը՝ ռեկունստրուկտիվ վիրաբույժ, Պիեր Ժիրարը՝ վիրաբույժ-վնասվածքաբան, Միքայել Չափարյանը՝ վիրաբույժ-վնասվածքաբան և Մարի-Լիս Պետին՝ բժշկի օգնական։
Նմանատիպ նյութեր
1626 դիտում
16:24 23-06-2020
Այսօր երեկոյան Ֆրանսիայից Հայաստան կժամանի բժիշկների 2-րդ խումբը
Այս բաժնից
310 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
892 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան