Նիդերլանդներում բնակվող ազգությամբ քուրդ Ալին փորձում է օգտակար լինել հայ ժողովրդին. նա նվիրաբերել է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար սայլակներ և այլ պարագաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազգությամբ քուրդ Ալին հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված սարքավորումների վերամշակմամբ և վաճառքով է զբաղվում Նիդերլանդներում։
Պատերազմական այս ծանր օրերին նա սիրով նվիրաբերել է սայլակներ և այլ պարագաներ, որոնք շուտով կտեղափոխվեն Հայաստան։
Սա առաջին անգամը չէ, որ Ալին փորձում է օգտակար լինել հայ ժողովրդին. Նա, համագործակցելով նիդերլանդահայ մեր հայրենակից Անդրանիկի հետ, երկու տարի առաջ արդեն նման նվիրատվություն ուղարկել է Հայաստան։
Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի։
Շնորհակալ ենք թե՛ Ալիին, թե՛ այս գործին աջակցող մեր բոլոր հայրենակիցներին։
[b]
ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ[/b]
[url=https://www.facebook.com/brightfuturenl]Bright Future[/url]