211652_close_icon
views-count4507 դիտում article-date 17:50 30-11-2016

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ տեղի կունենա «Լսելի դարձնենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձայնը» խորագիրը կրող միջոցառում

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ տեղի կունենա «Լսելի դարձնենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձայնը» խորագիրը կրող համերգային միջոցառումը։ Միջոցառման նպատակը հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար հավասար պայմանների ստեղծումը և հավասար հնարավորությունների ապահովումն է, ինչպես նաև նրանց մասնակցային ներառման կարևորության մասին հանրային իրազեկման բարձացումը։ Միջոցառումը ներառում է նաև ֆոտո-ցուցահանդես (պրեսս-տուր), որի հիմքում հաշմանդամություն ունեցող երիտասարդների հաջողված պատմություններն են։ Հավասար հնարավորությունների գաղափարի տարածումը և դրական փորձը արդյունավետ կանդրադառնան հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասին կարծրատիպերի կոտրմանը և կնպաստեն նրանց իրավունքների մասին հասարակության իրազեկության բարձրացմանը ՀՀ-ում։ Միջոցառմանը ներկա կլինեն հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, շահագրգիռ անձինք՝ քաղաքական և հասարակական գործիչներ։ Միջոցառմանը իրենց կատարումներով հանդես կգան նաև հայտնի երգիչ-երգչուհիներ։ Նշենք, որ «Լսելի դարձնենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձայնը» ծրագիրը իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 02-ին, ժամը` 17։30-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում (Երևան, Իսահակյան 1): [b]«ԷԽՈ» ՀԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր