24596 դիտում
16:34 09-10-2020
Հերթական «սուր աղիքային ինֆեկցիա» թունավորման դեպքերը՝ Լոռու մարզում. Վանաձորի հիվանդանոց են տեղափոխվել 29 քաղաքացիներ, այդ թվում՝ 24 երեխաներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 00։30-ի սահմաններում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 29 քաղաքացիներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ալեքսանյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ նշված անձինք Լոռու մարզի Կաթնառատ գյուղի բնակիչներ՝ 6-ամյա Էդուարդ Կ-ն, 24-ամյա Լիլիթ Կ-ն, 6-ամյա Տիգրան Կ-ն, 11-ամյա Վալերի Հ-ն, 8-ամյա Մանե Հ-ն, 17-ամյա Ռուզաննա Հ-ն, 7-ամյա Թամարա Ի-ն, 9-ամյա Էմմա Պ-ն, 6-ամյա Գոռ Մ-ն, 3-ամյա Տիգրան Մ-ն, 11-ամյա Աննա Ա-ն, 17-ամյա Արգամ Մ-ն, 12-ամյա Վիգեն Թ-ն, 27-ամյա Մանե Դ-ն, 7-ամյա Վոլոդյա Ղ-ն, 9-ամյա Գոռ Խ-ն, 9-ամյա Միշա Պ-ն, 13-ամյա Աննա Պ-ն, 12-ամյա Մարիամ Հ-ն, 4-ամյա Կարեն Պ-ն, 12-ամյա Ռիմա Ղ-ն, 7-ամյա Արկադի Կ-ն, 16-ամյա Ալվինա Բ-ն, 26-ամյա Արմինե Խ-ն, 5-ամյա Տիգրան Ի-ն, 2-ամյա Նոնա Ի-ն, 16-ամյա Ռիփսիմե Թ-ն, 85-ամյա Վազգեն Հ-ն և 31-ամյա Վարդիթեր Ա-ն են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Բազումի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Տաշիրի բաժին։
Թե ինչ հանգամանքներում են նշված անձինք աղիքային ինֆեկցիա ստացել, պարզվում է։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/07/1166860/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 22:30-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:40–ի սահմաններում «սուր աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ:
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժնի օպերատիվ խմբերը՝ անչափահասների գործերով բաժանմունքների տեսուչների գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց են տեղափոխվել Կաթնառատ գյուղի բնակիչներ՝ 2-ամյա Տիգրան Բ.-ն, 6-ամյա Նադեժդա Կ.-ն, 5-ամյա Մարիաննա Կ.-ն, 6-ամյա Վիկտորիա Կ.-ն, 5-ամյա Արինա Մ.-ն, 12-ամյա Ալիսա Ն.-ն, 9-ամյա Ռոբերտ Մ.-ն, 10-ամյա Գրետա Վ.-ն, 7-ամյա Էսթեր Վ.-ն, 7-ամյա Էլեն Վ.-ն, 11-ամյա Էլինա Պ.-ն, 3-ամյա Հրայր Մ.-ն, 4-ամյա Ալինա Ա.-ն, 18-ամյա Հենրիկ Ա.-ն, 14-ամյա Արմինե Հ.-ն, 5-ամյա Մարի Մ.-ն, 9-ամյա Միլենա Ա.-ն, 6-ամյա Էլեն Ա.-ն, 11-ամյա Էրիկ Մ.-ն և 10-ամյա Մարի Մ.-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք «սուր աղիքային ինֆեկցիա»-ն ստացել էին հոկտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում՝ իրենց տների բակերում առկա ծորակներից ջուր խմելու հետևանքով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
69997 դիտում
23:50 07-10-2020
Արտակարգ դեպք Լոռու մարզում. «սուր աղիքային ինֆեկցիա» թունավորմամբ Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել 20 երեխա
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)