69937 դիտում
23:50 07-10-2020
Արտակարգ դեպք Լոռու մարզում. «սուր աղիքային ինֆեկցիա» թունավորմամբ Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել 20 երեխա
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:40–ի սահմաններում «սուր աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժնի օպերատիվ խմբերը՝ անչափահասների գործերով բաժանմունքների տեսուչների գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Կաթնառատ գյուղի բնակիչներ, 2-ամյա Տիգրան Բ.-ն, 6-ամյա Նադեժդա Կ.-ն, 5-ամյա Մարիաննա Կ.-ն, 6-ամյա Վիկտորիա Կ.-ն, 5-ամյա Արինա Մ.-ն, 12-ամյա Ալիսա Ն.-ն, 9-ամյա Ռոբերտ Մ.-ն, 10-ամյա Գրետա Վ.-ն, 7-ամյա Էսթեր Վ.-ն, 7-ամյա Էլեն Վ.-ն, 11-ամյա Էլինա Պ.-ն, 3-ամյա Հրայր Մ.-ն, 4-ամյա Ալինա Ա.-ն, 18-ամյա Հենրիկ Ա.-ն, 14-ամյա Արմինե Հ.-ն, 5-ամյա Մարի Մ.-ն, 9-ամյա Միլենա Ա.-ն, 6-ամյա Էլեն Ա.-ն, 11-ամյա Էրիկ Մ.-ն և 10-ամյա Մարի Մ.-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք «սուր աղիքային ինֆեկցիա»-ն ստացել են հոկտեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում՝ իրենց տների բակերում առկա ծորակներից ջուր խմելու հետևանքով:
Փաստի առթիվ ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: