211652_close_icon
views-count20758 դիտում article-date 21:25 07-10-2020

Երևանում գործող «Minotel» հյուրանոցի տնօրինությունը իսկական տոն պարգևեց Արցախից ժամանակավորապես Հայաստան եկած և իրենց հյուրանոցում բնակվող մանուկներին. Ծննդյան տոնին ներկա էին հայտնի ու սիրված դերասաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն մի քանի օր է, Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան 8 հասցեում գործող «Minotel» հյուրանոցում է ժամանակավորապես բնակվում Արցախից Հայաստան ժամանած մեր հայրենակիցների մի մասը: Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հյուրանոցի տնօրինությունը անակնկալ էր պատրաստել 2 երեխաների համար, որոնց ծննդյան օրն էր: Միջոցառմանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Արևիկ Երիցյանի գլխավորությամբ, ովքեր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ 24-ժամյա ռեժիմով աշխատում են Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես Հայաստան եկած ընտանիքների հետ՝ նրանց ցուցաբերելով անհրաժեշտ հոգեբանական աջակցություն: Հյուրանոցի տնօրինության կողմից երեխաների ծննդյան օրը նշելու նպատակով հրավիրվել էին Հայաստանում սիրված ու ճանաչված դերասաններ, այդ թվում՝ Գրիգոր Դանիելյանը, Հրանտ Թոխատյանը, Վահե Զիրոյանը, Վաչե Թովմասյանը և այլ հայտնիներ: Սիրված դերասանները իսկական տոն պարգևեցին ոչ միայն հոբելյարներին, այլև այնտեղ ժամանակավորապես ապրող արցախցի երեխաներին, ովքեր անընդհատ բացականչում էին՝ «Մենք բոլորս արցախցի ենք», «Մենք բոլորս զինվոր ենք», «Մենք բոլորս ոստիկան ենք», «Մենք բոլորս փրկարար ենք», «Հաղթելու ենք»: ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության հոգեբանները դատարկաձեռն չէին եկել: Նրանք նվերներ փոխանցեցին ոչ միայն հոբելյարներին, այլև բոլոր երեխաներին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/06/1166681/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ արդեն մի քանի օր է, ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցութան բաժնի մասնագետները՝ բաժնի պետ Արևիկ Երիցյանի գլխավորությամբ այցելում են Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես Հայաստան եկած ընտանիքներին և ցուցաբերում անհրաժեշտ հոգեբանական աջակցություն։ Նախարար Ֆ. Ցոլակյանի հանձնարարականով հոգեբաններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով։ Հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն այցելում են ընտանիքներին ոչ միայն Երևանում, այլև այնպիսի մարզեր, ինչպիսիք են՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքն ու Լոռին։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում արցախցիներն ասում էին. «Հոգեբանների օգնությունը մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ դրա կարիքը բոլորս ունենք, չէ՞ որ սեփական աչքերով ենք տեսել, թե թուրք-ադրբեջանական խուժանը ինչ վայրագությունների է դիմում՝ անխնա ռմբակոծելով մեր սրտի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Շնորհիվ Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանների՝ ավելի ենք գոտեպնդվում ու որ, ամենակարևորն է, նրանց տված ճիշտ խորհուրդները մեզ շատ են պետք գալիս։ Մեկ օր շուտ ցանկանում ենք՝ կռիվը վերջանա, ու մենք նորից վերադառնալու ենք Արցախ, շարունակելու ենք շենացնել մեր հող-հայրենին ու միշտ հիշելու ենք՝ ինչպես հայ ժողովուրդը, մեկ բռունցք դարձած, կանգնեց մեր առյուծ զինվորի, սպայի, հրամկազմի թիկունքին, նաև հիշելու ենք մեզ այս ծանր օրերին հոգեբանական մեծ աջակցություն ցուցաբերող այս երիտասարդ հոգեբան աղջիկներին ու տղաներին»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 258+
258+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր