211652_close_icon
views-count13614 դիտում article-date 18:35 02-02-2023

Կոտայքի մարզի Արգել համայնքում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած եղվարդցի հերոս Լևոն Հովհաննիսյանի անունը կրող կրթարանի մասնաճյուղ, ներկա էին հերոսածին մայրեր ու սիրված դերասաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 1-ին, Կոտայքի մարզի Արգել համայնքում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած եղվարդցի հերոս Լևոն Հովհաննիսյանի անունը կրող կրթարանի մասնաճյուղ։

Կրթահամալիրը օրհնեց Եղվարդ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը:

Մասնաճյուղի բացմանը ներկա էին Լևոնի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից,  Եղվարդի արվեստի դպրոցի աշխատանքային կոլեկտիվը՝ տնօրեն Լիպարիտ Մանյանի, Եղվարդի մշակույթի տան անձնակազմը՝ տնօրեն`Սաթիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ներկա էին նաև դերասանական խմբի դասախոսներ, Եղվարդ քաղաքի բնակիչներ, հյուրեր՝ ոչ միայն  մայրաքաղաքից, այլև մարզերից։ 

Կրթահամալիրում դասավանդելու են նույն սաների կողմից սիրված ու ճանաչված դերասաններ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Մխիթարյանը, սիրված դերասաններ Լեռնիկ Հարությունյանը, Դիանա Մխիթարյանը, Հասմիկ Խոջյանը:

Միջոցառման ընթացքում իրենց գեղեցիկ ու կենդանի կատարումով հանդես եկավ Եղվարդի արվեստի դպրոցի դհոլահարների խումբը՝ Էլմիրա Թալալյանի գլխավորությամբ, իսկ  կրթարանի պարային խմբի փոքրիկ սաները հանդիսատեսին զարմացրեցին իրենց գեղեցիկ պարով:

Կրթահամալիրի մասնաճյուղի բացման արարողությունը վարեցին Է. Թալալյանն ու Էրիկ Հունանյանը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ներկաներն իրենց երախտիքի ու շնորհակալանքի խոսքն էին ուղղում եղվարդցի հերոս Լ. Հովհաննիսյանի անվան կրթարանի ողջ անձնակազմին՝ ասելով, որ նրանք միշտ բարձր են պահում արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հիշատակը ու ամեն անգամ մեծարման երեկոներ կազմակերպելիս հիշում են նաև ապրիլյան քառօրյա, արցախյան առաջին, սեպտեմբերյան վերջին պատերազմներում նահատակված հերոսներին ու միշտ ի լուր աշխարհի, հայտարարում են՝ Տղե՛րք, բոլոր պատերազմներում դուք հաղթել եք, տղե՛րք, դուք բոլոր պատերազմներում բարձունքում եք մնացել, մենք ձեզ բացակա չենք դնի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր