211652_close_icon
views-count2390 դիտում article-date 18:42 07-10-2020

Հովիկ Յուրիի Աղաջանյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի

2020թ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում ծառայողական պարտականություններն իրականացնելիս ցուցաբերած արիության և խիզախության համար՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի: Հովիկ Աղաջանյանն իսկական փրկարար էր, հայրենասեր, սրտացավ ու նվիրված իր գործին և ընկերներին, օժտված էր պատասխանատվության բարձր զգացումով: Գործընկերների խոսքերով` հատկապես այս օրերին, խիզախությունը նրա ամենօրյա աշխատանքն էր ու սովորական պարտականությունը: Հովիկ Յուրիի Աղաջանյանը ծնվել էր 1994թ. դեկտեմբերի 20–ին, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում: Նա ամուսնացած չէր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր