211652_close_icon
views-count3972 դիտում article-date 14:01 30-07-2020

Հաղթանակած 3-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է. Տավուշի թեմ

Մեր հաղթանակած 3-րդ կորպուսի հաղթանակած հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Յուրիի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն է այսօր։ Այդ մասին նշվում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում: Տավուշի թեմի հոգևորականաց դասի և ողջ ժողովրդի անունից շնորհավորում ենք, սիրելի՛ հրամանատար։ Շնորհակալ ենք Ձեր ինքնանվեր ծառայության և մեզ ներշնչած այն վսահության համար, որ հակառակորդը միշտ ստիպված է լինելու ընդունել մեր պարտադրած խաղաղությունը։ Աղոթում ենք Ձեր և Ձեր ընտանիքի արևշատության, երջանկության և մխիթարության համար՝ մաղթելով Ձեզ խաղաղ, անփորձանք և անկորուստ ծառայություն՝ միշտ հայցելով Տիրոջ օրհնությունն ու զորակցությունը Ձեզ և Ձեր գլխավորությամբ մեր 3-րդ բանակային կորպուսին։ Աստված Ձեզ պահապան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր