211652_close_icon
views-count2366 դիտում article-date 19:57 20-03-2014

Կրակոցից մահացած Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հիշեցնենք. որ [url=https://shamshyan.com/hy/article/1403201354096/]S[b]HAMSHYAN.com[/b]-ը [/url]ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԼՂՀ ՊՆ մարտական դիրքերում մարտական հերթապահություն կատարելու ժամանակ ստացած կրակոցից մահացել էր 20-ամյա Արման Ղուկասյանը: Վիրավորվել էր նաեւ նույն զորամասի կապիտանը՝ 26-ամյա Վարդգես Զաքարյանը, ով Թալինի Սուսեր գյուղի գյուղապետի միակ որդին է:

Նմանատիպ նյութեր