Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծից և հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ:
«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի է իրականացվում անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից զինյալների տեղափոխումը՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով:Խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, որոնք ոչ միայն հանգեցնում են հակամարտության գոտում լարվածության էլ ավելի մեծացմանը, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:
Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին` գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին
2020.09.30 21:46


Twitter
Вконтакте
Одноклассники
