Իրանը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը
Իրանի ԱԳ նախարարությունն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել բախումները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հոսեյն Ջաբերի Անսարին:
«Մենք հորդորում ենք Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ վերջ տալ բախումներին և գործադրել բոլոր ջանքերը խաղաղ կարգավորման համար»,- ասել է Իրանի արտաքին գերատեսչության մամուլի քարտուղարը: