3277 դիտում
21:58 25-11-2020
Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից
[url=https://www.tert.am/am/news/2020/11/25/france/3452601]Tert.am[/url]-ը գրում է. Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է տեսնել քաղաքականության իրական փոփոխության ապացույցներ, մասնավորապես՝ «սիրիացի վարձկանների դուրս բերում» Լեռնային Ղարաբաղից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
«Օրեր շարունակ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների տոնայնության փոփոխություն էի նկատում, սակայն խոսքում արված փոփոխությունները բավարար չեն: Գործողություններ են անհրաժեշտ, քաղաքականության փոփոխության իրական ապացույցներ»,- ասել է ֆրանսիացի նախարարը երկրի Ազգային ժողովի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նիստում:
«Գործողություններից մեկը, որն ակնկալում ենք Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի նախաձեռնությամբ տեղակայված սիրիացի վարձկանների դուրս բերումն է»,- շեշտել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ, վերջինս ընդգծել է, որ Եվրամիության գագաթնաժողովում, որը կայանալու է դեկտեմբերին, եզրակացություն կարվի Թուրքիայի հարցով՝ ելնելով արդիական իրավիճակից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:
Նմանատիպ նյութեր
6567 դիտում
10:09 30-09-2020
Թուրքիայից վարձկաններին Արցախ ուղարկելու հացը՝ միջազգային մամուլի ու վերլուծաբանների դիտակետում․ «Ամերիկայի ձայն»
21982 դիտում
09:03 28-10-2020
Հայտնի է, թե ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին ուղարկում Ադրբեջան` հայերի դեմ կռվելու․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
706 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
592 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
829 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք