71246 դիտում
23:44 11-11-2020
ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել ԼՂ հակամարտության գոտուց դուրս բերել բոլոր վարձկաններին
[url=https://www.tert.am/am/news/2020/11/11/UN/3440391]tert.am[/url]-ը գրում է. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դուրս բերեն բոլոր վարձկաններին և այլևս չդիմեն նրանց հավաքագրմանը։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի աշխատանքային խմբի մեջ մտնող փորձագետների տարածած հայտարարությունում, գրում է tass.ru-ն։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ՄԱԿ-ի աշխատանքային խումբը տեղյակ է «այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ օգտվել է սիրիացի գրոհայիններից»:
«Այդ գրոհայինները, ըստ ամենայնի, որպես շարժառիթ անձնական շահ են ունեցել՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր իրավիճակը»,- արձանագրել են խմբի անդամները:
Փորձագետներն ուշադրություն են դարձրել նաև այն տեղեկատվության վրա, որ «Թուրքիան մասնակցել է սիրիացիների լայնածավալ հավաքագրմանն ու Ադրբեջան տեղափոխմանը»:
Փորձագետների մոտ հատուկ անհանգստություն են առաջացրել տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանում գտնվող սիրիացի գրոհայինները կապված են «զինված խմբերի և անձանց հետ, որոնք մի շարք դեպքերում մեղադրվում են ռազմական հանցագործությունների և Սիրիայում հակամարտության ընթացքում մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ»։
Նմանատիպ նյութեր
6533 դիտում
21:46 30-09-2020
Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին
3016 դիտում
21:58 25-11-2020
Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից
1623 դիտում
18:44 26-07-2018
ՄԱԿ-ի փորձագետները Ռուսաստանին կոչ են անում քննել բանտերում կտտանքների մասին հաղորդումները
Այս բաժնից
433 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
715 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
487 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը